Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Թուրքիայում մարդատար գնացք է վթարվել. մեծաթիվ զոհեր կան

am en ru
T`owrk`iayowm mardatar gnats`k` e vt`arvel. metsat`iv zoher kan_75623

 Թուրքիայի Չորլուի շրջանի Թեքիրդաղ նահանգում ուղևորատար գնացքի մի քանի վագոններ  են կողաշրջվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Էյուփ Գյումյուշը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Պայտոնյան նշել է, որ միջադեպի արդյունքում զոհվել է 24, վիրավորվել՝ 73 մարդ:

Թուրքիայի տրանսպորտի նախարարության տվյալներով ` վթարը տեղի է ունեցել հորդառատ անձրևների հետևանքով հողի տեղաշարժի՝ սողանքային վիճակի առաջացման  պատճառով: Գերատեսչությունից հայտնել են, որ գնացքում 362 ուղևոր է եղել և անձնակազմի 6 անդամ:

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի խոսքերով, վիրավորների տեղափոխման համար մոբիլիզացվել են բոլոր անհրաժեշտ միջոցները:

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ և փրկարարների բրիգադներ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ