Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Թրամփը բիզնեսի արքա է անվանել մեծանուն հայ գործարարին. Fortune

am ru
T`ramp`e biznesi ark`a e anvanel metsanown hay gortsararin. Fortune_45938

Ամերիկյան «Fortune» ամսագիրը պատմել է Դոնալդ Թրամփի հայկական կուռքի մասին, ով, ըստ ամսագրի հրապարակման, իր կարգապահությամբ եւ համեստությամբ ԱՄՆ ներկա նախագահի հակապատկերն էր:

«Մինչ NewYork Times-ի մեկնաբանը Քըրքորյանին կոչում էր «բոլոր գործարարների Աստված», Թրամփը Քըրքորյանին անվանել է բիզնեսի թագավոր եւ հրապարակավ հայտարարել է. «Ես սիրում եմ այս տղային», - գրում է Fortune.

Ամսագիրը նշում է, որ հայ բարերարի եւ ամերիկացի նախագահի ամերիկյան երազանքի մարմնավորման պատմությունները նման են, չնայած միլիարդատերերի եւ բիզնես ռազմավարությունների մեծ տարբերությանը:

«2015 թ.  98 տարեկան հասակում՝ կյանքի մայրամուտին, Քըրքորյանին էին պատկանում  խոշոր հյուրանոցներ եւ խաղատներ  The Strip-ում, բայց նրա անունը երբեք չէր հայտնվում  փողոցային նշանների կամ մասնավոր ավտոկանգառի վրա: Իսկ Թրամփի անունը, որը հսկա ոսկե տառերով գրված է 64 հարկանի հյուրանոցի վրա, կարելի է տեսնել Լաս Վեգասի հորիզոնում: Զուսպ Քըրքորյանը խուսափում էր հարցազրույցներից եւ ապրում էր առանց անձնական կամ գործնական շահերի մասին մանրամասներ բացահայտելու: Թրամփը հայտնի էր իր ինքնագովազդով անգամ քաղաքականության մեջ մտնելուց առաջ», - գրում է Fortune ամսագիրը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ