Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Թրամփը խոսել է իր և ՌԴ-ի միջև կապերի մասին

am ru
T`ramp`e khosel e ir ew  RhD-i mijew kaperi masin_48558

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ իր նախընտրական քարոզարշավի՝ ՌԴ-ի հետ ունեցած կապի վերաբերյալ հետաքննությունը ոչ մի արդյունք չի գրանցել: Այս մասին  ամերիկացի առաջնորդը գրել է Twitter- ում:

 

«Ներկայացուցիչների պալատի կոմիտեն 14 ամսվա երկար եւ մանրակրկիտ քննության  ընթացքում Թրամփի քարոզարշավի եւ Ռուսաստանի միջեւ կապի վերաբերյալ ոչ մի ապացույց չի հայտնաբերել, որոնք կարող էին ազդեցություն ունենալ 2016 թ.  նախագահական ընտրությունների վրա»,- գրում է Թրամփը:

 

Ավելի վաղ կոնգրեսական Մայք Քոնուեյը հայտարարել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն ոչ մի ապացույց չի գտել՝ կապված Դոնալդ Թրամփի քարոզարշավի եւ ՌԴ-ի կապի հետ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ