Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Թրամփը խոստացել է օգնել իրանցիներին, երբ «դրա ժամանակը գա»

am ru
T`ramp`e khostats`el e ognel irants`inerin, erb <<dra zhamanake ga>>_38139

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ խոստացել է   աջակցել Իրանի ժողովրդին ճիշտ ժամանակին:

Նա մասնավորապես նշել է, որ մեծ հարգանք ունի Իրանի քաղաքացիների նկատմամբ, ովքեր, ըստ նրա, պայքարում են «իրենց կոռումպացված կառավարության դեմ»: «Միացյալ Նահանգներից մեծ  աջակցություն կտեսնեք այն ժամանակ, երբ դրա ժամանակը կհասունանա», - վստահեցրել է նա:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Իրանի մի քանի քաղաքներում սկսված բողոքի ակցիաների  պատճառը քաղաքացիների դժգոհությունն էր գնաճի կապակցությամբ: Ցույցերի  ընթացքում առնվազն 20 մարդ է սպանվել, այդ թվում ` իրավապահ մարմինների աշխատակիցները: Իրանական իշխանությունները կատարվածում մեղադրում են ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային եւ Իսրայելին, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը երկրում:

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ