Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Թրամփը, Մերկելը և Մակրոնը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

am ru
T`ramp`e, Merkele ew Makrone k`nnarkel en Siriayowm tirogh iravichake_46790

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի հետ քննարկել է  Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին  հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Մերկելը եւ Մակրոնը համաձայնել են Թրամփի հետ, որ Սիրիայի ռեժիմը եւ նրա կողմնակիցներ Ռուսաստանը եւ Իրանը պետք է անհապաղ եւ ամբողջությամբ իրականացնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2401բանաձեւը, որը կոչ է անում Սիրիայի ողջ տարածքում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, երկրների ղեկավարները կոչ են արել Ռուսաստանին ազդել Ասադի ռեժիմի վրա  եւ դադարեցնել բնակելի  տարածքների ուղղությամբ հարձակվողական գործողությունները: Վերջիններս նաեւ մտահոգություն են հայտնել Արեւելյան Ղութայում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ