Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Տա Աստված, որ Մայր Աթոռից իր ակնկալիքների հարցում պոլսահայությունը չհուսախաբվի. Պոլսահայ լրագրող

am
Ta Astvats, or Mayr At`orhits` ir aknkalik`neri harts`owm polsahayowt`yowne ch`howsakhabvi. Polsahay lragrogh_49387

«Հայ Ձայնի» հարցերին պատասխանում է պոլսահայ լրագրող, հանրային կապերի մասնագետ Րաֆֆի Հերմոն Արաքսը:

 

-Հետեւո՞ւմ եք Պոլսո իրադարձություններին, որոնք պատրիարքի ընտրությանն են վերաբերվում:

-Ոչ միայն հետեւում եմ, այլեւ մաս եմ կազմում այն ընդդիմադիր տարրերին, որոնք փորձում են հարցը արծարծել եւ լուսաբանել իրենց տեսակետից, եւ ես էլ, հանրային կապերի մասնագետի իմ մասնագիտությամբ՝ փորձում եմ օգնել: Սակայն մի քիչ դժվար է խորությամբ այս հարցին մոտենալ իբրեւ մասնագետ, քանի որ իմ ինքնության մասն է կազմում Պոլիսը եւ հեշտ չէ սառնասրտորեն մոտենալ հարցին:

Այսօր վիճակն այնտեղ այսպիսինն է. բանը հասել է այսպես ասած դիվանբաշուն: Դիվանբաշին այստեղ ժողովրդի ուշիմությունն ու խելացիությունն է, բայց կարծում եմ, որ ժողովրդի ուշիմությունն էլ ուշ է հասունանում:

-Ինչ-որ նշաններ կա՞ն, որ համայնքը սկսել է արթնանալ:

-Ես այդ եմ ուզում ասել, չնայած շատերն ասում են, որ շատ շտապող է համայնքը, ես կարծում եմ, որ այդպես չէ եւ տեղին էլ չէ դանդաղելը: Իհարկե, այն փոքրամասնություն է եւ անցյալում էլ ինչ-ինչ նախադեպեր են եղել, որի համար զգուշանում է, մասամբ հասկանալի է դա, բայց միայն՝ մասամբ: Դժբախտաբար, այս հարցն ուղղակի կապ ունի երկրի իշխանությունների վիճակի, ավելի կոնկրետ՝ երկրի իշխանությունը վարող «գլխավոր դերասանների» հետ, եւ քանի նրանք իշխանության ղեկին են, այսինքն, քանի դեռ «դժոխքի կրակն» այնտեղ է, հարցը կմնա:

Հարցը օրինական ճանապարհով լուծելու ճանապարհներից մեկն էլ, ցավոք, այն է, որ այն կարող է ընթացք ստանալ, եթե մահանա Մերոսպ Մութաֆյանը, որը ծանր հիվանդությամբ պառկած է: Այսպիսի ծայրահեղ ընտրանքների առջեւ ենք կանգնած:

-Ձեր կարծիքով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատրաստվո՞ւմ է ինչ-որ միջամտություն անել:

-Ես հաճախ եմ կրկնում, որ սա դժվար կացություն է Ամենայն Հայոց կաթողիկոսի համար, որովհետեւ սա պարզապես կրոնական հարց չէ, եւ կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, թե այլ երկրի կողմից այլ երկրի գործերին են խառնվում: Այդ պատճառով, Մայր Աթոռը բավական զգուշորեն է մոտենում հարցին, բայց զգուշությանն էլ չափ կա, կարծես զգուշության չափն անցել են: Իմ տեղեկություններով, Ամենայն Հայոց կաթողիկոսը վերջին հանդիպմանը բավական քննադատական էր պատրաստվում խոսել, եւ եթե հայտարարությանը ուշադիր հետեւենք, տողերի արանքում իսկապես առաջին անգամ որոշ փակագծեր են բացվում, բայց դիմացի կողմից հասկանալու միտումներ չկան:

Տա Աստված, որ Մայր Աթոռից իր ակնկալիքների հարցում պոլսահայությունը չհուսախաբվի, եթե հանկարծ հուսախաբվեց, պոլսահայությունը թերեւս կարող է հայ եկեղեցական կյանքում այլ աջակիցներ փնտրել:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ