Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Տեղահանվածների պատմությունը դարձնել գլոբալ. Հ.Ծ.

am
Teghahanvatsneri patmowt`yowne dardznel global. H.Ts._44237

Հարավային Կալիֆոռնիա համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտը հայտարարել է, որ նախաձեռնել է նոր, «Սփյուռքի փաստագրության մի ծրագիր» մշակել, որը մաս կկազմի «Լոս Անջելեսի տեղահանված մարդկանց գլոբալ համայնքի» պատմության: «Դա Լոս Անջելեսի պատմությունը լինելուց բացի, նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի, խորհրդային շրջանի, հայերի տեղահանությունների, սփյուռքի կազմավորման պատմությունն է, եւ մենք ուրախ ենք, որ սկսում ենք այս ծրագիրը», նշել է հայագիտական ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը , ավելացնելով, որ դա լինելու է ոչ թե սոսկ անհատների, այլեւ համապարփակ, զանգվածային տեղահանությունների պատմությունը, թվայնացված եւ ներառված ընդհանրապես ներգաղթի, Կալիֆոռնիայի ընդարձակման պատմության մեջ:

 

Ծրագիրը առցանց ներկայացնելու է փաստաթղթեր, վավերագրություններ, լուսանկարներ, հիշողություններ, ֆիլմեր, վերոնշյալ ինստիտուտին նվիրված ընտանեկան արխիվներ, որոնք ծառայելու են հետագա սերունդներին ծանոթացնելու անցյալի իրողությունները եւ թույլ չտալու, որ դրանք մոռացության մատնվեն: Բացի Հայոց ցեղասպանության օրերին իրականացված տեղահանություններին, զանգվածային ներգաղթ դեպի ԱՄՆ կազմակերպվել է տխրահռչակ ANCHA-ի (Անտուն հայերին օգնելու ամերիկյան ազգային կոմիտեի) կողմիցՙ հիմք ընդունելով 1948-ին կոնգրեսի ընդունած «Տեղահանված մարդկանց օրենքը»:

 

Վերոնշյալ ինստիտուտը կոչ է արել բոլորին թեմային առնչվող նյութեր ունենալու դեպքում կապ հաստատել այցելելով «armenian@usc.edu» կայքը:

 

 

 

Հ.Ծ./ԱԶԳ

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ