Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Տեղերի վանքը. կառուցված է 13-րդ դարում

am
Tegheri vank`e. karhowts`vats e 13-rd darowm_92623

Գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում՝ Բյուրականից հյուսիս, անդնդախոր կիրճի աջափնյա եզրին։

Տեղերի վանքի մասին պատմիչները չեն հիշատակում։ Համաձայն գավթի մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ իշխանաց իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը: Ճարտարապետն է եղել Վարդպետ Աղբայրիկը։

Պաշտպանական նկատառումներից ելնելով՝ վանքը պարսպապատվել է։ 1468 թ. Սարգիս Բյուրականցու կողմից վերակառուցվել է, XVIII դ. վերջում վերանորոգվել է։

Վանքը մեծապես վնասվել է 1949 թվականի երկրաշարժից։ Նոր վերանորոգումներ են կատարվել 1950-1953 թթ. և 1975-1976 թթ.։

Տեղեր գյուղը հնում հռչակված է եղել իր շրջակայքում աճող դեղաբույսերով և անվանվել էր Դեղեր։

 Վանքի պատերի մոտ մինչ օրս կանգուն է հին դղրատան շինությունը, որտեղ ապաքինվում էին հայ փառապանծ մարտիկները։

Պատրաստեց՝ Անժելա Ավագյանը

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ