Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Տեղի կունենա Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

am en
Teghi kownena Lewon Khach`ikyani 100-amyakin nvirvats mijazgayin gitazhoghov_71174

2018 թվականի հունիսի 28-30-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին: Գիտաժողովի նիստերը անցկացվելու են Մատենադարանում: Գիտաժողովի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 28-ին՝ ժամը 10:00-ին, Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի լրատվական բաժնից:

Բացման խոսքով հանդես կգա Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը, ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ Վալենտինա Կալցոլարին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի Հայրապետական օրհնության գիրը գիտաժողովի մասնակիցներին կփոխանցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը:

Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն ավելի քան 70 զեկուցում հայագիտության տարբեր ուղղություններով՝ աղբյուրագիտություն, ձեռագրագիտություն, բանասիրություն, արվեստ, փիլիսոփայություն, պատմություն, աստվածաբանություն և այլն: Միջազգային գիտաժողովին զեկույցներով հանդես են գալու նաև արտասահմանյան (Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, Հունաստան, Ուկրաինա) հեղինակավոր գիտնականներ: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։

Հունիսի 28-ին՝ գիտաժողովի բացման արարողությունից անմիջապես հետո, կկայանա Լևոն Խաչիկյան ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցադրության բացումը:

Գիտաժողովի ավարտին (հունիսի 30) տեղի կունենա գրքերի շնորհանդես։

 

Գիտաժողովի ծրագիրն՝ այստեղ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ