Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Տիգրան Հախնազարյանի ղեկավարած նվագախումբը Կեմերովոյի զոհերի հիշատակին նվիրված համերգ կտա

am ru
Tigran Hakhnazaryani ghekavarats nvagakhowmbe Kemerovoyi zoheri hishatakin nvirvats hamerg kta _51650

Յուժնո-Սախալինսկի «Родина» մշակույթի տանը տեղի կունենա քաղաքի կամերային սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգ` նվիրված Կեմերովո քաղաքի առևտրի տանը տեղի ունեցած ողբերգական միջադեպի զոհերի հիշատակին: Համերգը կկայանա Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ:

« Թերեւս անհնար է արտահայտել այն, ինչ զգում ես սրտումդ ու հոգուդ մեջ  զոհված եւ վիրավորված երեխաների եւ մեծահասակների, նրանց ընտանիքների եւ սիրելիներիմասին մտածելիս... Եւ չնայած ՌԴ-ում սգո օր է, և պաշտոնապես դադարեցվել են  մշակութային միջոցառումները, այսօր մենք կկատարենք ավելի վաղ նախատեսված, սակայն մի փոքր փոփոխված ծրագրով համերգը՝ այն նվիրելով սարսափելի ողբերգության բոլոր զոհերի պայծառ հիշատակին», - իր ֆեյսբուքյան էջում գրել է նվագախմբի գեղարվեստական ​​ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Տիգրան Հախնազարյանը:

Համերգային ծրագիրը կներառի Բիզեի,  Չայկովսկու   եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նշենք, որ ազգությամբ հայ երաժիշտ, դիրիժոր Տիգրան Հախնազարյանը որպես հրավիրյալ  դիրիժոր պարբերաբար համագործակցում է տարբեր սիմֆոնիկ եւ կամերային նվագախմբերի հետ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ