Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Տիգրան Նազարյան

am
Tigran Nazaryan_51462

Տիգրան Նազարյանը ծնվել է 1858թ․-ի սեպտեմբերի 19-ին Շուշիում։ Կրթությունն ստացել է Շուշիում գործող լեզվագետ Գալուստ Փափազյանի դպրոցում։ 1879թ․-ին Շուշիում հինադրել  է իր անձնական հրատարակչական գրասենյակը, իսկ արդեն 1881թ․-ին տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ շարունակել է իր հրատարակչական գործունեությունը։

Հրատարակել է <<Աղբյուր>>(1883-1918թթ) մանկապատանեկան ամսագիրը, <<Տարազ>> (1890-1919թթ) շաբաթաթերթն՝ իր հավելվածներով, <<Գեղափնջիկ>>(1907-1912թթ), <<Առողջապահ>>(1911-1912թթ), <<Փարիզի մոդաներ>>( 1910-1918թթ), <<Լրաբեր>>(1918թ) թերթերը։ Ռուսերենով հրատարակել է <<Անոնս>>(1892թ) և <<Կովկասի առավոտ>>(1907-1908թթ) օրաթերթերը, ինչպես նաև գրքեր, օրցույցեր, տարեցույցեր ու ժողովածուներ։

<<Տարազ>-ի մեջ ստորագրել է Ռատամես ստորագրությամբ և հեղինակել է  բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ։ Հեղինակն է նաև <<Արոզա>>(1913թ) թատերական  գրքի։ Ունի բազմաթիվ թարգմանություններ ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից։

    Տիգրան Նազարյանը սերտ հարաբերությունների մեջ է եղել Գրիգոր Արծրունու ու Համբարձում Առաքելյանի հետ, անդամակցել է Հայ Ժողովրդական կուսակցությանը և դարձել կուսակցության մտավորական հատվածի կարկառուն ներկայացուցիչներից մեկը։

   Տիգրան Նազարյանն իր հասարակական գործունեության շնորհիվ նպաստել է հայ, վրացի ու ադրբեջանցի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը։

   Հայաստանի խորհրդայնացումից հետ Նազարյանը շարունակել է ապրել ու գործել Թիֆլիս քաղաքում։ 1908թ․-ին ընտրվել է գրականագետների, արվեստագետների ու խաղաղության միջազգային ընկերության անդամ։ Մահացել է 1926թ-ի սեպտեմբերի 14-ին Թիֆլիս քաղաքում։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից  

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ