Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Տիգրան Սարգսյանը պատմել Է ԵԱՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգի վրա կատարվող աշխատանքի մասին

am ru
Tigran Sargsyane patmel E EATM-i endhanowr finansakan showkayi hayets`akargi vra katarvogh ashkhatank`i masin_50414

Եվրասիական տնտեսական միության երկրների կենտրոնական բանկերն ինտենսիվորեն աշխատում են ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

ԵԱՏՄ-ի մասին պայմանագրին համապատասխան, կողմերը պարտավորություն են ստանձնել մինչեւ 2025 թվականն ընդհանուր ֆինանսական շուկա ձեւավորել բանկային ու ապահովագրական ոլորտներում, արժեթղթերի շուկայում: Հանգուցային փաստաթղթերից մեկը միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգն Է: 2016 թվականի դեկտեմբերին եվրասիական «հնգյակի» երկրների ղեկավարները հանձնարարել են կառավարություններին ու կենտրոնական բանկերին՝ ԵԱՏՀ-ի հետ համատեղ մշակել այդ հայեցակարգի նախագիծը: «Մեզ համար այսօր գլխավորը ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգն ստանալն Է… Այժմ կենտրոնական բանկերն ինտենսիվորեն աշխատում են այդ փաստաթղթի վրա, եւ մենք հուսով ենք, որ Բարձրագույն խորհրդի (ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի) հերթական նիստում հայեցակարգը… կներկայացվի»,-ասել Է Սարգսյանը «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ հիշատակված փաստաթուղթը կօգնի նաեւ հասկանալ, թե հինգ երկրների կենտրոնական բանկերը տեսնում են արդյոք ընդհանուր կրիպտոարժույթի ձեւավորման հնարավորությունը, եւ եթե՝ այո, ապա հատկապես ինչ գործառույթ Է այն կատարելու: ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը նշել Է, որ այժմ ԵԱՏՄ-ում կրիպտոարժույթի ստեղծման հարց չի դրված, թեեւ այն քննարկվում Է փորձագետների մակարդակով:

Տիգրան Սարգսյանը հավելել Է, որ ներկայում «հնգյակի» կենտրոնական բանկերի միջեւ բանակցություններ են ընթանում փոխադարձ հաշվարկների արդյունավետության բարձրացման շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ