Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ցանկանում ենք ստեղծել քույր թեմեր և իրականացնել ծրագրեր՝ ի շահ մեր պետության ու եկեղեցու. Մաղաքիա Վարդապետ Ամիրյան

am es
Ts`ankanowm enk` steghtsel k`owyr t`emer ew irakanats`nel tsragrer,  i shah mer petowt`yan ow ekeghets`ow. Maghak`ia Vardapet Amiryan_74219

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման 4-րդ պատգամավորական ժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 300 հայ երիտասարդներ սփյուռքի տարբեր թեմերից: Նրանց են միացել ևս 100 երիտասարդներ Հայաստանից: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում հայտնեց Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արգենտինայի Հայոց թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը՝ նշելով նաև, որ հավաքին մասնակցություն ունենալու համար այս տարի հրավիրել են նաև Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Ավիացիոն ինստիտուտի ուսանողները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մի խումբ մանուկներ:

Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը պատմեց, որ Հայ եկեղեցու համաշխարհային եկեղեցական միությունը կազմավորվել է դեռևս 2001 թվականին՝ Քրիստոնեության ընդունման 1700-ամյա հոբելյանի կապակցությամբ: «Վեհափառ Հայրապետի օրհննությամբ և Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ղեկավարմամաբ այդ տարի կազմակերպվեց շատ մեծ ծավալի ուխտագնացություն դեպի Խոր Վիրապ, ու դա հիմք հանդիսացավ, որ մենք ստեղծենք եկեղեցական այս կառույցը, որը պարբերաբար իր հավաքներն է իրականանցնում: Բացի Հայաստանից, մենք նաև հավաքներ ենք իրականացնում Եվրոպայում, Ամերիկայում և այլ աշխարհամասերում, որոնք շատ-շատ օգտակարություն են բերում: Այս տարին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հռչակվել էերիտասարդության տարի և հավաքն անցկացվում է «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» խորագրի ներքո»,- նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ Հայաստան են ժամանել եկեղեցասեր երիտասարդներ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Արգենտինայից, Կանադայից, եվրոպական մի շարք երկրներից: «Մենք ունենք 4-օրյա հավաք Ծաղկաձորում, որն արդեն մեկնարկել է: Երեկ առավոտյան մենք այցելեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ստացանք Վեհափառ Հայրապետի օրհնությունը: Այնուհետև այցելեցինք Սարդարապատի հուշահալաիր, քանի որ այս հավաքը կազմակերպվում է Սարդարապատի հերոսամարտի 100-ամյա հոբելյանին: Ապա հավաքի մասնակից երիտասարդների հետ եղանք նաև Մեսրոպ Մաշտոցի շիրիմին ու մեր խոնարհումը բերեցինք»,- պատմեց Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը:

Չորսօրյա հավաքների հիմնական նպատակը, ըստ մեր զրուցակցի, ընկերական հողի վրա ջերմ մթնոլորտ ստեղծումն է տարբեր թեմերից ժամանած հայ երիտասարդների միջև, ու դրա միջոցով նաև քույր թեմերի ստեղծումը: «Մենք ցանկանում ենք քույր թեմեր ստեղծել Հայաստանում ու սփյուռքում, և այդ կապն ամրապնդելով՝ բազմազան ծրագրեր իրականցնել՝ ի շահ մեր պետության և եկեղեցու: Նախորդ տարիներին անցկացված հավաքների շնորհիվ արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր կյանքի են կոչվել: Արգենտինյի մեր թեմում արդեն քանի տարի է ակտիվ աշխատում ենք, ու տեղի հայերի նվիրատվությամբ ծրագիր ենք իրականացնում Տավուշում՝ աջակցելով զոհված զինծառայողների ընտանիքներին: Մնացած թեմերն էլ բարեգործական ծրագրեր ունեն Հայաստանում»,- ասաց նա:

Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի խոսքով՝ իրենց նպատակն է նաև Սփյուռքի երիտասարդներին ծանոթացնել այն իրողություններին, որ կան մեր հայրենիքում ու եկեղեցում. «Շատերն առաջին անգամ են Հայաստանում, և սա խթան է, որ նրանք կառչեն իրենց արմատներին: Հիմա էլ տեսնում ենք, թե ոգևորությունը որքան բարձր է, բոլորը ուրախ ու երջանիկ են, որ գտնվում են հայրենիքում»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ