Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ցուցարարները Մայր Աթոռի դիվանատան տարածքում վրան են տեղադրել

am
Ts`owts`ararnere Mayr At`orhi divanatan taratsk`owm vran en teghadrel _74863

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները Մայր Աթոռի դիվանատան տարածքում առաջին վրանն են տեղադրել։ Ինչպես տեղեկանում ենք SHANTNEWS.am լրատվական կայքից,  ցուցարարները պատրաստվում են այստեղ գիշերել: Մի փոքր ուշ նրանք այստեղ նաև այլ վրաններ պիտի տեղադրեն:

Ակցիայի մասնակիցները նշում են՝ պայքարը շարունակելու են այնքան, մինչև իրենց պահանջն իրագործվի, այն է՝ մինչև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հրաժարական ներկայացնի:

Դիվանատան տարածքում պատրաստվում են գիշերել մոտ երեսուն մարդ: Տարածքում խաղաղ է, հերթապահող ոստիկաններ կան, մի փոքր լարվածություն է եղել, դրսից մարդիկ են եկել,  սակայն ակցիայի մասնակիցներն ասացին, որ նրանք սադրիչներ են:

Ոստիկանությունը տիրապետում է իրավիճակին, անվտանգությունը պաշտպանվում է: Նշենք, որ ոստիկանները չեն կարող դուրս հանել ցուցարարներին, քանի որ սա հանրային նշանակության տարածք չէ: Օրենքը չի արգելում քնել դիվանատան տարածքում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ