Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ցուցարարները ներխուժել են Մայր Աթոռի Դիվանատան շենք. անհասկանալի է ոստիկանության կրավորական կեցվածքը

am
Ts`owts`ararnere nerkhowzhel en Mayr At`orhi Divanatan shenk`. anhaskanali e ostikanowt`yan kravorakan kets`vatsk`e_74787

  Ինչպես հայտնել է ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ»   խմբավորման անդամներն  այսօր առավոտյան ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք:

 Հիշեցնեք, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» աղանդավորական հետք ունեցող նախաձեռնության մի խումբ ակտիվիստներ ու ակտիվիստ դարձած մի քանի հոգևորականներ շուրջ մեկ ամիս է բողոքի ցույցեր են անցկացնում և պահանջում են Վեհափառի հրաժարականը:

 Այսօր ավելի վաղ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, թե նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։«Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին՝ դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»,- ասել էր տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

  Այս ամենում  բավականին տարօրինակ պահվածք է դրսևորում ոստիկանությունը:  

   ՀԱՅ ՁԱՅՆ-ի խմբագրություն են զանգահարում  բազմաթիվ քաղաքացիներ և իրենց մտահոգությունը հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենքում կատարվող իրավիճակից, մասնավորաբար, դժգոհում են տարածքում գտնվող ոստիկանության անգործությունից, որոնք, քաղաքացիների խոսքով՝ «խուլ ու համրի պահվածքով հանգիստ շրջում են տարածում և ամենևին չեն ցանկանում կարգի հրավիրել Դիվանատան տարածք հանդգնորեն ներխուժածներին»:

 Բանը հասել է նրան, որ հոգևորականներն են սկսել խնդրել ոստիկաններին՝ ասելով. «Սիրելի՛ ոստիկաններ, խնդրում ենք՝ կարգուկանոնն ու լռությունը պահպանվի»:  

 Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետության հատուկ հսկողության տակ գտնվողտարածքների թվին է պատկանում, հետևաբար,  ամենևին հասկանալի չէ ոստիկանության նման կրավորական կեցվածքը:

 Այն, ինչ այսօր կատարվում է այլևս մեկ անձի դեմ ուղղված գործողություններ չեն, այլ եկեղեցու դեմ ուղղված քայլեր են, որոնց նպատակը եկեղեցու թուլացումն ու քայքայումն է:

Խնդրով մտահոգ ՀԱՅ ՁԱՅՆ-ը հեռախոսազրույց ունեցավ  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ. վերջինս, չնայած ողջ համացանցում տարածվող տեղեկատվությանը, ասաց, թե անտեղյակ է իրավիճակից  և խոստացավ մեկ ժամից պատասխանել հարցերին:

  Սակայն այդպես էլ չստացանք ակնկալվող հարցերի պատասխանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ