Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Ցուցարարները որոշել են անժամկետ մնալ Վեհարանի տարածքում

am
Ts`owts`ararnere oroshel en anzhamket mnal Veharani taratsk`owm_74755

Այսօր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք. բողոքի ակցիայի մասնակիցների և Մայր Աթոռի միաբանների միջև քաշքշուք է տեղի ունեցել:

Ցուցարարների պահանջը հետևյալն էր՝ իրենց ցուցադրել գանձատանը պահվող սուրբ մասունքները, մասնավորապես Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը, որը, ինչպես ցուցարարներ են նշում, վաճառվել է: Ի պատասխան ցուցարարների նման մեղադրանքի՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը նշել է, որ Սուրբ Գեղարդը չի վաճառվել, դրա մի մասը միայն նվիրվել է ռուս քաղաքապետին:

Այնուամենայնիվ, ցուցարարներն անդրդվելի են և որոշել են մնալ Վեհարանի տարածքում այնքան, մինչև Կաթողիկոսը հրաժարական տա: Ցուցարարները նաև անհասկանալի պահանջ են ներկայացնում՝ այն է «ԱԱԾ-ն պետք է տանի Վեհափառ հայրապետին»:  

Դիվանապետ Արշակ Սրբազանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպել է ցուցարարների հետ, կոչ արել, որ թողնեն իրենց բողոքի արտահայտման այս ձևը և իրենց ոճն ու մեթոդները պետք է տարբերվեն այն մարդկանց ոճից, ովքեր իրենց համարում են եկեղեցուց դուրս:

Հոգևոր հայրերը խնդրել ե ոստիականության աշխատակիցներին պահպանել կարգուկանոնն ու լռությունը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ