Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Ծայրից-ծայր սուտ էի ասել Վեհափառի հասցեին, գնացի ու խնդրեցի նրա ներողամտությունը. Գուրգեն Եղիազարյան

am
Tsayrits`-tsayr sowt ei asel Vehap`arhi hasts`ein, gnats`i ow khndrets`i nra neroghamtowt`yowne. Gowrgen Eghiazaryan_75235

<Ես եղել եմ Վեհափառ Հայրապետի մոտ՝  20 օր առաջ  ու իր ներողամտություն եմ հայցել, քանի որ ժամանակին մի հարցի մասին եմ խոսել, անհիմն եմ խոսել: Հետո ստուգել եմ, համոզվել եմ, որ սուտ էր իմ կարծիքն այդ մասին:  Լսեցի մարդկանց , հասկացա, որ սուտ էր՝ ծայրից -ծայր : Գնացի՝ ասացի, Վեհափառ Հայրապետ դա ասել եմ՝ կներեք>>: Ասում է Գուրգեն Եղիազարյանը` Նոյան Տապան լրատվականին տված հարցազրույցում:

 Իսկ թե ի՞նչ սուտ լուր է  ակամայից տարածել՝ Եղիազարյանը պատմում է հետևյալը. <<Ասում էին, թե  Վեհափառ Հայրապետը շվեյցարական բանկում մեկ մլն ԱՄՆ դոլար ունի պահած, գրվեց այս մասին, ես էլ խոսեցի: Հետո ի՞նչ պարզվեց, որ այդ մեկ մլն ԱՄՆ դոլարը  գալիս է Վազգեն Առաջինից,  դա ժառանգվել է էջմիածինին,  Գարեգին Առաջինն է  ժառանգվել Վազգեն Առաջինից, որն էլի  չի ծախսվել,  մայր գումարը մնացել է տեղում: Հետո իր հերթին ժառանցել է հաջորդին՝ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին:  Այսինքն՝ դա էջմիածինի գումարն է ու միշտ կլինի: Գարեգին Երկրորդից հետո դա կժառանգի այն մյուս եկող Վեհափառին>>:

 Գուրգեն Եղիազարյանը նաև խոսեց  այսօր եկեղեցու դեմ դուրս եկած աղանդավորական հետք ունեցող բողոքավորների մասին:

Դիտեք տեսանյութը:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ