Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Վահան Մալխասյան

am
Vahan Malkhasyan_94203

Վահան Մալխասյանի կյանքի պատմությունը բավականին համեստ է՝ ի տարբերություն նրա ունեցած ավանդին հայ մամուլի անսահման աշխարհում։

Նա ծնվել է 1897թ․-ին Կեսարիայի Չոմախլու գյուղում, 1913թ․-ին տեղափոխվել Ամերիկա, որտեղ և սովորել է, աշխատել տողաշար  և այդպիսով աշխատակցել Բոստոնի «Պահակ»-ին, «Ազգ-Պահակ»-ին, «Պայքար»-ին, «Հայրենիք»-ին։

Իր կյանքի որոշակի շրջանում, մասնավորապես 1927թ․-ից սկսած,  նրա անունը հոմանիշն էր համարվում Նյու Յորքի «Կոչնակ» տպարանի, որտեղ և աշխատում էր։ Իմիջիայլոց, հենց այս տպարանում էին լույս տեսնում ՀԲԸՄ պաշտոնաթերթ «Հուշարար-Միություն»-ը, «Կոչնակ» ամսաթերթը, Հայաստանյան եկեղեցու արևելյան թեմի եկեղեցիների թերթերից շատերը, տարբեր հայրենակցական միությունների թռուցիկներ, ինչպես նաև հայերեն գրքեր ու գրքույկներ։ Իր բեղուն և ազգանվեր գործունեության շնորհիվ նա անմահացավ դեռ կենդանության օրոք։

Վահան Մալխասյանը մեծ հավատ է դրսևորել նաև իր կուսակցական գաղափարներին, նա տասնամյակներ շարունակ կանգնած է եղել ՌԱԿ Նյու Յորքի ակումբի կողքին։ Աշխատել է այնպիսի մեծերի հետ, ինչպիսիք են Հ․ Խոճասարյանը, Բ․ Նուրիկյանը, Ճ․ Շահինյանը, Ա․ Փոլադյանը, Ս․ Մանվելյանը և ուրիշներ։ Դուրյանի սպանության օրերին նա արթուն մնացել է Նյու Յորքի Սուրբ Խաչ եկեղեցում։

Մալխասյանը մշտապես իր կուսակցական-գաղափարական ելույթներում նշում էր, որ ջատագովն է Խորհրդային Հայաստանի գոյության և պայծառ ապագայի։

Բեյրութում Վահան Թեքեյանի Վարժարանի համար տարածք գնելու և շինություն կառուցելու նպատակով նա հիմնեց Վարժարանի օժանդակ մարմնի հանձնախումբ, որը մեծ գումար ստացավ Նյու Յորքի գաղափարակիցներից։

Վահան Մալխասյանը մեծ հանճար էր հայ մամուլի պատմության մեջ և նրա տողերը մի ամբողջ ժամանակագրություն արժեն հայի համար։ Նա նաև ստեղծագործել է,մասնավորապես Վահան Արփի կեղծանվամբ: Գրել է արձակ բանաստեղծություններ սիրո և բնության մասին, հաստատել է «Բանբեր Մատենաշար»-ը և հրատարակել մի քանի թարգմանչական աշխատանքներ։

1962թ․-ի հունիսի 16-ին Նյու Յորքի Սուրբ Խաչ եկեղեցում ներկաներին իր հարգանքի ելույթով պատվեց հենց Վահան Մալխասյանը, իսկ արդեն 1979թ․-ին մահացավ Նյու Յորքում։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ