Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց

am
Vahan Shirkhanyann azat ardzakvets` _70590

Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել:

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը  որոշում է կայացրել բավարարել Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը, հաշվի առնելով Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի անձնական երաշխավորությունները:

Մեղադրող կողմը առարկություններ չուներ պաշտպանի միջնորդությանը:

Հիշեցնենք, որ «Բոլորի համար կա երաշխավորություն, բացի Շիրխանյանի՞ց» հոդվածում ՀԱՅ ՁԱՅՆ-ը անդրադարձել էր այն խնդրին, որ պատգամավորները երաշխավորություններ են ներկայացնում այս կամ այն գործի շրջանակում կալանավորված անձանց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն նման երաշխավորություն չեղավ ռազմական և քաղաքական գործիչ Վահան Շիրխանյանի համար:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ