Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Վահան Թեքեյանը և արդի հայ պոեզիան

am en
Vahan T`ek`eyane ew ardi hay poezian_39327

Հունվարի 22-ին՝ ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Վահան Թեքեյանը և արդի հայ պոեզիան» խորագիրը կրող գրական հանդիպումը: Միջոցառման շրջանակում կներկայացվեն Վահան Թեքեյանի նշանակությունը և դերը հայ գրականության մեջ և այն, թե ինչպես են շարունակում արդի հայ գրողները մեծ դասականի ավանդույթները:

Միջոցառումն իրականացվում է Համահայկական գրողների միության գրականագետների նախաձեռնությամբ ( նախագահ` Աբգար Ափինյան):Աբգար Ափինյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 5-ին Վանաձորում: 2016թ.-ից հանդիսանում է Համահայկական գրողների միության նախագահ: Եղել է Հայաստանի գրողների միության առաջին քարտուղար (1996-2001), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի պետ և Գարեգին Ա վեհափառ հայրապետի քարտուղար (1994-1996):

 

Մուտքն ազատ է:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ