Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Վալերի Օսիպյանը ներկայացրել է հասարակական կարգի ապահովման բաժնի պետին

am es
Valeri Osipyane nerkayats`rel e hasarakakan kargi apahovman bazhni petin_76279

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հուլիսի 10-ին ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության անձնակազմին ներկայացրել է վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Այվազյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապի և լրատվության վարչությունից,ստորաբաժանման նորանշանակ ղեկավարը մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի պաշտոնը:

Վալերի Օսիպյանը նշել է, որ հենց արտաքին ծառայություն իրականացնող ոստիկաններից է կարծիք կազմվում ոստիկանության մասին, ուստի պետք է լինել կարգապահ ու կոկիկ:

Եվս մեկ անգամ կարևորվել է այս տարի հանրապետությունում անցկացվելիք արարողակարգային մեծ միջոցառումների՝ Երևանի 2800-ամյակի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի պատշաճ անցկացումը:

Խորհրդակցությանը քննարկվել են հասարակական կարգի պահպանությանը վերաբերող այլ հարցեր, տրվել կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ