Վալերի Օսիպյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին (տեսանյութ)

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ողջունելով հյուրերին` Վալերի Օսիպյանը գոհունակություն հայտնեց Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցության կապակցությամբ և նշեց, որ գործընկերությունը դրական արդյունքներ է արձանագրել հասարակական կարգի պահպանման, թրաֆիքինգի, կիբերհանցավորության դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում: Մասնավորապես, աշխատանքի առաջավոր փորձի յուրացման նպատակով կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, հրատարակվել են ուսումնական ձեռնարկներ և այլն:
Նատալիա Վուտովան նշեց, որ Հայաստանի Հանրապետության հետ Եվրոպայի խորհրդի համագործակցությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա, իսկ ներկայումս գործընկերությունն ավելի դինամիկ է: Ինչ վերաբերում է ոստիկանության գործունեությանը, ապա ակնհայտ է ոստիկանության դերի փոփոխությունը կոռուպցիայի, ընտանեկան բռնությունների դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում:
Վալերի Օսիպյանն ընդգծեց, որ ոստիկանության որդեգրած քաղաքականության արդյունքներն արդեն իսկ արտահայտվում են ոստիկանության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքի փոփոխությամբ, իսկ ինչ վերաբերում է ընտանեկան բռնությունների դեմ պայքարին, ապա համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, երկու ամսվա ընթացքում արձանագրվել է այդպիսի շուրջ 400 դեպք, և աշխատանքն այդ ուղղությամբ ողջ ծավալով շարունակվում է:
Նատալիա Վուտովան հավաստիացրեց, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և աջակցությունը ոստիկանությանն իր քաղաքականության իրագործման ուղղությամբ կշարունակվի ու կխորանա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
- Զինված ուժերում մեկնարկել է 2019 թ. ուսումնական տարին
- Զարուհի Բաթոյանը նոր տեղակալ ունի
- Բժշկական կենտրոնից կատարված գողությունը բացահայտվել է
- Այց մարտական դիրքեր (լուսանկարներ)
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
- Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը
- Լիդիան Արմենիան զգուշացնում է
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ դեսպանին և ՄԱԿ-ի մշտական համակարգողին
- Ինչ են արձանագրել ճանապարհային ոստիկանները փետրվարի 11-ից 18-ը (տեսանյութ)
- Աղցան «Արևի շող»
- Իմ նպատակն է վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները, Հայաստանը դարձնել գիտական կենտրոն. Արմեն Սարգսյան
- Ապարանում բուք է
- Մի քանի ամփոփ փաստ՝ 2018 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկից
- Կալանավորը դիմել է փախուստի
- Երևանի քաղաքապետարանը, օրենքի համաձայն, հունվարից սկսել է աղբահանության վճարների վերահաշվարկը
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
- Հայաստանը կարող է դառնալ պետական ծրագրով դպրոցական սնունդը կազմակերպող առաջին երկիրը
- Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկ Էնգելին
- Ասադը՝ քրդերին. Սիրիայի բանակից բացի ձեզ ոչ ոք չի կարող պաշտպանել
- Սուրեն Քրմոյանը ԱՄՀ փորձագիտական խմբի հետ քննարկել է հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ հարցեր
- Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի դատական նիստը հետաձգվեց
- Թումանյանը 21-րդ դարի քաղաքացի է. ԿԳ նախարարը՝ «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» համաժողովին
- Ադրբեջանական բացահայտում
- ԱԻՆ հիդրոմետ ծառայությունն զգուշացնում է
- Քննչական կոմիտեն «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի քրեական գործով մեղադրանք է առաջադրել 17 անձի