Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Վանա լճում հայկական խաչքարեր են հայտնաբերվել

am
Vana lchowm haykakan khach`k`arer en haytnabervel_551
Վանի և Բիթլիսի Թաթվան գավառի միջև նավային գծի հաստատման համար նավահանգիստների կառուցման շինաշխատանքների ընթացքում Վանա լճի հատակում հայկական խաչքարեր են հայտնաբերվել: Այդ մասին գրում է թուրքական «Milliyet» պարբերականը:Ըստ աղբյուրի, Վանա լճի մաքրության ընթացքում հետաքրքրական քարեր են նաև հայտնաբերվել: Լիճի հատակը մաքրող ընկերությունը մինչ այսօր դուրս է հանել խաչով մի քար, մյուսի վրա եղել են խաչազարդ ծակեր, քարակերտ գունդ և փայտի կտորներ:«Գտածոի մասին կտեղեկացնենք թանգարանի պատասխանատուներին, առայժմ ոչ մեկ հետաքրքրություն չի ցուցաբերել: Լճի հատակում նման քարեր ևս կան», -ասել է ընկերության տնօրենը:  
Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ