Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վանի հայկական եկեղեցուն կից գերեզմանոցը վերածվել է ժամանցային վայրի

am
Vani haykakan ekeghets`own kits` gerezmanots`e veratsvel e zhamants`ayin vayri_91921

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցուն կից հայկական գերեզմանոցը վերածվել է ժամանցային վայրի, փոխանցում է ermenihaber.am-ը:

 Չնայած որ կղզում կան անվտանգության աշխատակիցներ, այնուամենայնիվ, զբոսաշրջիկները քայլում են գերեզմանոցի միջով և  նույնիսկ զբոսախնջույք անում և աղտոտում տեղանքը:

 

 10-րդ դարի քանդակագործությանը բնորոշ մոտիվներով քանդակված շիրմաքարերի մեծ մասն այժմ ավերված է:

 

 Բացի այն, որ զբոսաշրջիկները ժամանցային վայրի են վերածել հայկական պատմական գերեզմանոցը, նաև մեծ վնաս են հասցնում առանց այդ էլ կիսաքանդ շիրմաքարերին:

 

 Այն զբոսաշրջիկները, ովքեր պահանջում են հարգել շիրմաքարերը, հայտնում են, որ Թուրքիան գիտակցելով, որ եկեղեցու շրջակայքը աղտոտվում է և վնաս հասցվում թե' եկեղեցուն և թե' շրջակայքում գտնվող գերեզմանոցին, դիտավորյալ չի վերահսկում:

 

  Չնայած այս ամենին, պետությունը մեծ գումարներ է վաստակում կղզի այցելող զբոսաշրջիկներից:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ