Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Վարչապետ Փաշինյանը ՀՀ կենտրոնական հավաքակայանում է. նրա որդին մեկնում է զինվորական ծառայության. Ուղիղ

am
Varch`apet P`ashinyane HH kentronakan havak`akayanowm e. nra ordin meknowm e zinvorakan tsarhayowt`yan. Owghigh_75659

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ կենտրոնական հավաքակայան. այնտեղ է նաև վերջինիս որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով զորակոչվում է բանակ:

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հավաքակայանում են գտնվում վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, վերջինիս եղբայրը՝ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, նաև Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արտակ Փաշինյանը:

 

 

 

Կենտրոնական հավաքակայանում է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

 

 

 

Վերջինս նշել է, որ դեմ է, որ վարչապետի նորակոչիկ որդուն՝ Աշոտ Փաշինյանին զորահավաքակայանում մեծ ուշադրություն է դարձվում: Հավաքակայանում հազարավոր պատանիներ կան: Ըստ նախարարի՝ մի քանի օրից ծառայության է մեկնելու նաև իր որդին, բայց նման բան չի լինելու:  «Ես թույլ չեմ տալու, հավատացեք, թույլ չեմ տալու», ասաց Տոնոյանը՝ անդրադառնալով նաև իր որդու հանդեպ սպասվող ուշադրությանը:

 

 

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աշոտ Փաշինյանն ասել էր, որ  բանակ է զորակոչվում շատ լավ, բարձր տրամադրությամբ:  «Դիմում եմ գրել Արցախում ծառայելու համար, իսկ ավելի շուտ՝ որտեղ ավելի շատ օգուտ կկարողանամ տալ, այնտեղ էլ կլինեմ»,-ասել էր նա: Վարչապետ Փաշինյանից Աշոտն առավոտյան խորհուրդներ ստացել է, սակայն չբարձրաձայնեց՝ նշելով, որ դրանք անձնական են:

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ