Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վարչապետը գոհ չէ կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ ոստիկանության գործողություններից

am
Varch`apete goh ch`e kat`oghikosi hrazharakani pahanjov ts`owyts`i zhamanak ostikanowt`yan gortsoghowt`yownnerits`_77991

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը որոշակի տհաճ մթնոլորտ է ստեղծում այն առումով, որ դրսևորումներ են լինում, որոնք այդքան էլ հասկանալի չեն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչու չի խթանում, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժարական տա, երբ արդեն երկար ժամանակ մի շարք անձինք, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը պահանջում է կաթողիկոսի հրաժարականը:

Վարչապետը նշեց, որ ոստիկանությանը հանձնարարել է շատ ուշադիր հետևել վերջին միջադեպին, որ տեղի է ունեցել Վայոց ձորի մարզում, երբ խոչընդոտել էին Գարեգին Բ-ի տեղաշարժը: «Եթե բողոքողներն իրենց գործողություններում որևէ գծեր են անցել, դրանք պետք է հստակ արձագանք ստանան։ Ինչ վերաբերում է իրավիճակի նկատմամբ կառավարության դերակատարմանը, ապա իմ համոզմունքն է, որ կառավարությունը ներեկեղեցական հարցերին չպիտի միջամտի։ Ես սա համարում եմ ներեկեղեցական հարց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, Վեհափառ Հայրապետին ի պաշտպանություն հանդես եկող մի շարք հոգևորականների կամ առնվազն մի քանի հոգևորականների որոշ հայտարարություններ լսելիս՝ ուղղակի ապշում է, որովհետեւ նրանք իբր հանդես գալով Վեհափառ Հայրապետին ի պաշտպանություն, անում են հայտարարություններ, որոնք խելացի մարդը կհասկանա, որ այդ հայտարարություններն արվում են, այսպես ասած, կրակի վրա յուղ լցնելու համար: «Ինձ այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ մենք այստեղ ներեկեղեցական խնդիրների հետ գործ ունենք: Առայժմ այն չի դարձել հանրային հարց, որ կառավարությունն ինչ-որ դիրքորոշում արտահայտելու կարիք ունենա, բայց օրենքի պաշտպանության հարցում կառավարությունն իր գործը պիտի անի, ոստիկանությունն իր անելիքը պիտի անի, որպեսզի մենք չունենանք իրավիճակներ, որոնք Հայաստանում հաստատված սիրո և համերաշխության մթնոլորտը, այն էլ եկեղեցու հետ կապված մարդկանց կողմից խաթարեն: Կոչ եմ անում հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասին հավաքվել և քննարկել առաջածաց խնդիրները»,-ասաց վարչապետը:

Նա նաև հավելեց, որ Վայոց ձորի գործողություններին հետևել է: «Անկեղծ ասած՝ ոստիկանության գործողություններից այդքան էլ գոհ չեմ, թե նրանք ինչ վիճակում էին, ինչ գործողություն էինք իրականացնում»,-նշեց Փաշինյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ