Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Վարչապետի դիրքորոշումն է՝ զինվորականն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ. Արման Եղոյան

am
Varch`apeti dirk`oroshowmn e, zinvorakann iravownk` ch`owni zbaghvel k`aghak`akanowt`yamb.  Arman Eghoyan_75187

  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է հրավիրել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու։

 Այդ մասին yerkirmedia-ի թղթակցի հարցին ի պատասխան տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

Նա նաև ասել է. վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որեւէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի, ասաց Արման Եղոյանը ի պատասխան մեր թղթակցի այն հարցի, թե  ինչպիսին է վարչապետի դիրքորոշումը՝ ՀՀ ռազմական տեսուչի տեղակալի՝ Արցախում քաղաքական գործունեությամբ զբաղվելու նշանների։

 Ինչպես հայընի է՝ այսօր «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով, եւ շեշտել են, որ իրենց աջակցում է նաեւ գեներալ Միքայել Արզումանյանը։ Նախաձեռնող խումբը նաեւ գեներալի հետ արված  լուսանկար է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ