Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վարդենիսի ՌԱԿ «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը հաղթել է ընկերական խաղում

am
Vardenisi RhAK <<Andranik>> fowtbolayin akowmbe haght`el e enkerakan khaghowm_89243

Այսօր՝ օգոստոսի 22-ին, Վարդենիսի ՌԱԿ «Անդրանիկ» պատանեկան ֆուտբոլային ակումբը ընկերական հանդիպում է անցկացրել նույն տարիքային խմբի Բյուրեղավանի համանուն ֆուտբոլային ակումբի հետ: Հանդիպումն ավարտվել է Անդրանիկի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Գոլի հեղինակներ են դարձել 2 ֆուտբոլիստներ: Նարեկ Թոմվասյանը  2 անգամ գրավել է հակառակորդ թիմի դարպասը, Վարդգես Եղիազարյանն էլ մեկ անգամ:

Ֆուտբոլային ակումբի մարզիչները նշում են, որ յոթնօրյա ուսումնամարզական հավաքն իր ցանկալի արդյունքը տվել է. ֆուտբոլիստները կարողացել են ցուցադրել իրենց մարզական հատկանիշներն  ու ֆիզիկական բարձր պատրաստվածությունը:

Այժմ Անդրանիկ ակումբի սաները պատրաստվում են հաջորդ ընկերական հանդիպումներին:   

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ