Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վարդենիսի ՌԱԿ «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաք է անցկացրել (Լուսանկարներ)

am
Vardenisi RhAK <<Andranik>> fowtbolayin akowmbe owsowmnamarzakan havak` e ants`kats`rel (Lowsankarner)_88927

Օգոստոսի 13-ին մեկնարկել է Վարդենիսի ՌԱԿ «Անդրանիկ» պատանեկան ֆուտբոլային ակումբի մեկշաբաթյա ուսումնամարզական հավաքը, որն անցկացվել է Սևանա լճի ափամերձ հատվածում:  Հավաքի նպատակն էր սեպտեմբեր ամսին սպասվող մրցաշրջանի մեկնարկից առաջ բարձրացնել ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, ամրապնդել վերջինների ձեռբ բերած նոր հմտությունները:

 

Հավաքին մասնակցել է 25 ֆուտբոլիստ: Պլանավորված հավաքը ակումբի մարզիչների համոզմամբ արդյունավետ է անցել, քանի որ այն նպաստել է պատանիների ֆիզիկական պատրաստվածության, ֆուտբոլային որակների աճին, ինչպես նաև տեխնիկա-տակտիկական մակարդակի բարձրացմանն ու զարգամանը:

 

Նշենք, որ «Անդրանիկ» ակումբը նախօրեին Սևան քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել իր տարիքային խմբի (2005-6թթ.) ներկայացուցիչների հետ: Հանդիպումն ավարտվել է «Անդրանիկ»-ի հաղթանակով՝ 2.1 հաշվով:

 

Ակումբի հաջորդ ընկերական հանդիպումը նախատեսվում է վաղը՝ օգոստոսի 22-ին: Այս անգամ «Անդրանիկ»-ը խաղալու է Բյուրեղավանի թիմի հետ: Մինչ մրցաշրջանի մեկնարկը ակումբը կանցկացնի ևս 3 ընկերական հանդիպում, որոնցից մեկը արտագնա, իսկ 2-ը սեփական դաշտում:

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ