Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Վարդենիսի ՌԱԿ «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը՝ ՀՀ մարզադպրոցների առաջնության բրոնզե մեդալակիր (լուսանկարներ)

am en ru es
Vardenisi RhAK <<Andranik>> fowtbolayin akowmbe, HH marzadprots`neri arhajnowt`yan bronze medalakir (lowsankarner)_95727

ՀՀ մարզադպրոցների միջև 2002-2003 թթ. ծնված պատանիների ֆուտբոլի հանրապետական առաջնությունում Վարդենիսի ՌԱԿ Անդրանիկ պատանեկան ֆուտբոլային ակումբը բրոնզե մեդալակիր է դարձել՝ զբաղեցնելով պատվավոր երրորդ հորիզոնականը:

Առաջանությունը մեկնարկել է օգոստոսի երեսունմեկին և տևել մինչև սեպտեմբերի ինը: Թվով յոթ ֆուտբոլային հանդիպումների ընթացքում Անդրանիկի պատանի ֆուտբոլիստները կարողացել են լավագույնս ցուցադրել իրենց մարզական հմտությունները և ֆիզիկական պատրաստվածության բարձր մակարդակը՝ անզիջում պայքարում առաջ անցնելով առաջնության մասնակից մի շարք ակումբներից: Ինչպես ակումբի մարզիչներ են փաստում, խաղերն անցել են լարված պայքարում, բայց Անդրանիկի ֆուտբոլիստները կարողացել են գեղեցիկ ու գոլառատ խաղ ցուցադրել՝ այդպիսով առաջնությունում ամրագրելով իրենց հաղթանակը:

Մրցումներն անցկացվել են ՀՀ Կրթության և գիտության նախարարության հովանու ներքո Երևանի Ավան վարչական շրջանի մարզադպրոցում:  

Առաջնությանը մասնակցել է Երևանի ԽՄՕՄ, Իջևանի Նիկարմ, Արթիկի, Մասիսի, Վեդիի, Մեծամորի, Արտաշատի և Վարդենիսի մարզադպրոցների ֆուտբոլային ակումբները: Հանդիպումները տեղի են ունեցել շրջանաձև կարգով:

Առաջնության նպատակն էր պարզել մեկ տարվա ընթացքում Հայաստանի պատանեկան մարզադպրոցներում կատարված աշխատանքները: Անդրանիկի գրանցած հաջողությունը ևս մեկ անգամ ապացուցում է այն հանգամանքը, որ ֆուտբոլային ակումբում կատարված աշխատանքներն ու ներդրված ջանքերն իրենց նպատակին են ծառայել:

Սա Հայաստանի պատանեկան առաջնության մրցաշրջանից առաջ լավ հնարավորություն էր Անդրանիկի ֆուտբոլիստների համար՝ ստուգելու իրենց կարողություններ ու հմտությունները: 

Հիշեցնենք, որ Վարդենիսի ՌԱԿ Անդրանիկ պատանեկան ակումբը հովանավորվում է Նազիրյան ընտանիքի կողմից:

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ