Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Վարդենիսի ՌԱԿ «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբի հաղթարշավը ՀՀ պատանեկան առաջնությունում

am ru
Vardenisi RhAK <<Andranik>> fowtbolayin akowmbi haght`arshave HH patanekan arhajnowt`yownowm_28300

Վարդենիսի ՌԱԿ «Անդրանիկ» պատանեկան ֆուտբոլային ակումբը այս ընթացքում մասնակցում է  ՀՀ ֆուտբոլի պատանեկան առաջնությանը: Առաջնության շրջանակներում հոկտեմբերի 20-ին «Անդրանիկ» -ը Բյուրեղավանում խաղացել է Աբովյանի «Գեղաշեն» թիմի հետ: Խաղն ավարտվել է 9.0 հաշվով՝ հօգուտ «Անդրանիկ» թիմի: Այս խոշոր հաղթանակի շնորհիվ այժմ «Անդրանիկ» ակումբը վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

 

Հոկտեմբերի 27-ին արդեն Վարդենիս քաղաքում կայացել  է  «Անդրանիկ» ակումբի և Արտաշատի թիմի խաղը, որն ավարտվել է  ոչ ոքի՝ 0.0 հաշվով:

Հատկանշական է, որ յուրաքանչյուր խաղից հետո ակումբի ֆուտբոլիստների խաղային որակները ավելի են լավանում, հաղթանակներն էլ նպաստում են, որպեսզի պատանի ֆուտբոլիստները ավելի ինքնավստահ ու համարձակ դառնան:

 

 

Հիշեցնեք, որ ՀՀ ֆուտբոլի պատանեկան առաջնության հաջորդ խաղը, որին մասնակցելու է ՌԱԿ «Անդրանիկ» պատանեկան ակումբը, տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին Երևանում: «Անդրանիկ»-ը խաղալու է Երևանի «Օնոր» թիմի հետ: 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ