Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Վարդենիսի ՌԱԿ Անդրանիկ ֆուտբոլային ակումբը պատրաստվում է Հայաստանի 2018-2019 թթ. առաջնությանը

am es
Vardenisi RhAK Andranik fowtbolayin akowmbe patrastvowm e Hayastani  2018-2019 t`t`. arhajnowt`yane_72651

Վարդենիսի ՌԱԿ Անդրանիկ պատանեկան ֆուտբոլային ակումբը պատրաստվում է սեպտեմբեր ամսից մեկնարկող  Հայաստանի ֆուտբոլի 2018-2019 թթ. մանկապատանեկան առաջնությանը: Առաջին ընկերական խաղում, որը անցկացվել է այսօր՝ հունիսի 30-ին, Անդրանիկ ակումբը խաղացել է Սևան քաղաքի մարզադպրոցի նույն տարիքային խմբի (2005-2006թթ. ) ֆուտբոլիստների հետ: Խաղն ավարտվել է Անդրանիկ-ի փայլուն հաղթանակով՝ 4:2 հաշվով:

Այս հանդիպումը լավ առիթ էր նոր ֆուտբոլիստների համար փորձելու իրենց ուժերը և կատարելու մարզչական կազմի հանձնարարությունները:  

Մինչ մրցաշրջանի մեկնարկը ակումբը մի շարք ընկերական խաղեր կանցկացնի՝  5 խաղ սեփական դաշտում, ևս 5-ը՝ արտագնա:

Նշենք, որ Անդրանիկ պատանեկան ֆուտբոլային ակումբը համալրվել է նոր ֆուտբոլիստներով: Նոր կազմով հանդես գալով՝ սպասվող մրցաշարում ֆուտբոլային  ակումբը հաղթանակներ գրանցելու ավելի շատ հնարավորություններ ունի:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ