Վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

am ru
Varhvets`in Hanrapetowt`yan glkhavor tonatsarhi lowysere _36372

Այսօր՝ ժամը 20:00- ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ վառվեցին Երևանի գլխավոր տոնածառի լույսերը, որին ներկա էր: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ տրվեց ամանորյա միջոցառումների մեկնարկը:

 

Միջոցառումը մեկնարկեց տոնական երգերով և ամանորյա շոու ծրագրով: Ելույթ  ունեցան հայտնի, սիրված երգիչներ, պարային համույթներ, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաներ:

 

 Տոնական միջոցառումն ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ: Նույն ժամին միացվեց նաև մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը: Մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումները կշարունակվեն մինչ հունվարի 13-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութ եւ լուսանկարներ ՝ Սագօ Արեանի 

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ