Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Վարսենիկ Պեկյան

am
Varsenik Pekyan_88375

Վարսենիկ Պեկյանը ծնվել է Խարբերդում՝ Սողիկյանների ընտանիքում։ Ավարտելով Եփրատի քոլեջի մանկավարժական բաժինը՝ նվիրվել է ուսուցչությանը։ Նա դասախոսել է Եփրատի քոլեջում և իգական վարժարանում գրաբար և աշխարհաբար հայերեն, գրականություն, մանկավարժություն, երաժշտություն։

Զինադադարից հետո Պեկյանն ամուսնացել է Նշան Պեկյանի հետ, որից հետ միասին ճանապարհորդել են դեպի Սեբաստիա, Հունաստան, Շվեյցարիա և այնտեղ ևս զբաղվել ուսուցչությամբ։ Նա նաև իր մեծ ավանդն է ունեցել եկեղեցական և գրական աշխատանքներում։

Պեկյանն աշխատել է Վերակազմյալների ազատական թևի մամուլի բաժնում, ապա՝ <<Պայքար>> և <<The Armenian Mirror Spectator>> թերթերում։ Ունեցել է գրական ծածկանուններ՝ Վարդենի, Հայուհի, Պյութիա։ Նա կատարել է նաև թարգմանություններ, մասնավորապես հայերեն է թարգմանել անգլերեն և ֆրանսերեն 3 գրքեր, որոնցից հրատարակել է մեկը՝ <<Ճառագայթը>>։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ