Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Վաշինգտոնը մտադիր է պատժամիջոցներ կիրառել եվրոպական բիզնեսի հանդեպ

am ru
Vashingtone mtadir e patzhamijots`ner kirarhel evropakan biznesi handep_72839

 ԱՄՆ-ն մտադիր է քայլեր ձեռնարկել եվրոպական ընկերությունների դեմ` Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները խախտելու համար: Այս մասին հայտնել է Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:

 

Երբ պետության ղեկավարին հարցրել են արդյոք նա ԵՄ-ի հանդեպ պատժամիջոցների քաղաքականություն կգործադրի, «եթե նրանք համագործակցեն Իրանի հետ», նա դրական պատասխան է տվել:

«Այո, իհարկե, մենք կանենք դա», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Խոսելով Եվրոպական դաշնակիցների՝ ՉԺՀ-ի դեմ առևտրային միջոցառումներում հնարավոր ներգրավվածության մասին, Թրամփը նշել է, որ ԵՄ-ն «նույնքան վատն է, որքան  Չինաստանը, պարզապես մի փոքր պակաս»:

«ԵՄ-ն մեզ սարսափելի բաներ է մատուցում: Տեսեք մեքենաների հետ կապված իրավիճակը: Նրանք մեզ ուղարկում են Մերսեդես, իսկ մենք չենք կարող նրանց մեքենաներ ուղարկել », - ասել է նա:

Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդը խոստովանել է Եվրամիությանը հադնեպ իր ունեցած սերը և հիշեցրել, որ իր մայրը ծնվել է Եվրոպայում:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ վերսկսումը է Թեհրանի դեմ պատժամիջոցները, ինչը դատապարտել են համաշխարհային տերությունների  առաջնորդներից:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ