Վաստակաշատ հրապարակախոս Երվանդ Ազատյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հյուրն է

Գրող, հրապարակախոս, գրականագետ, ԱՄՆ և Կանադայի Թեքեյան Մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ, ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆՆ այսօր ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հյուրն էր:
Վաստակաշատ հրապարակախոսը հետաքրքիր զրույց ունեցավ կայքի լրագրողների հետ՝ մասնավորապես, ներկայացրեց իր բազմամյա փորձը լրագրության և գրականագիտության ոլորտներում: Վարպետն իր երիտասարդ գրչակիցներին՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի լրագրողներին փոխանցեց իր մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ, խոսեց արտաքին ու ներքին քաղաքական իրողություններից, նաև Հայաստան-Սփյուռք համագործակցությունից ու կապերի զարգացման անհրաժեշտությունից: Անդրադարձավ նաև իր՝ «Ժամանակի եւ ժամանակիցներու հետ» գրքին, որը վերջերս է հրապարակվել:
Հիշեցնենք, ինչպես տեղեկացրել է ՀԱՅ ՁԱՅՆ-ը, երեկ, Երևանի Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Ազատյանի թվով 6-րդ՝ «Ժամանակի եւ ժամանակիցներու հետ» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին արվեստի ու մշակույթի հայտնի գործիչներ, գրականագետներ, մանկավարժներ, հեղինակի գիրը բարձր գնահատող անձինք:
Երվանդ Ազատյանը, որը մեծ դեր է ունեցել արևմտահայերենի պահպանության գործում, ասաց հետևյալի մասին.
«Արևմտահայերենն ինձ մեծ ներուժ է տալիս, սակայն այն հոգեվարքի մեջ է, և ես, թերևս, վերջին զինվորներից եմ, որ պայքարում եմ հանուն արևմտահայերենի: Ուստի, այս գիրքս հոգին ավանդող արևմտահայ լեզվի պահպանմանն ուղղված իմ բաժին գործն է: Ինձ համար այս գիրքը երեկվա ու այսօրվա խոսքն է: Վաղվա խոսքը, վաղվա գրականությունը կլինի թավշյա հեղափոխության մեջ պողպատե բառերով կերտված, սիրո և համերաշխության գրականություն՝ Սփյուռքի և Հայաստանի միջև, կլինի միասնական համազգային գրականություն: Եթե այս գիրքը կատարի այդ դերն ու այդ նպաստը բերի, շնորհակալ կլինեմ»:
- Բերձորը վերաբնակեցվել է շրջանի կազմավորման առաջին օրերից
- ՔԿ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրենին
- Արմավիրի մարզում վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը. ներսում ամեն ինչ տակնուվրա են արել
- Ոստիկանները բացահայտել են դպրոցի տնօրենի ապօրինությունները (տեսանյութ)
- Արթուր Վարդանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն կա
- ՀՀ ԱԺ փոխնախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկկողմ հարմագործակցության հարցեր
- ԵԽ-ում բարձր է գնահատվել Մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքը
- Հայկական վահան ու սաղավարտ` Լոնդոնի թանգարանում
- Ինչպես եղավ, որ Վահագն Դավթյանին ազատեցին գլխավոր խմբագրի պաշտոնից
- Արմեն Շահնազարյանն ընդունել է Իտալիայի դեսպանին
- ՀՀ-ՌԴ ռազմական համագործակցությունը ավելի է զարգանում. ՌԴ դեսպան
- Անհապաղ միջոցներ ձեռնարկել Մայր բուհի 100-ամյա հոբելյանը հավուր պատշաճի կազմակերպելու համար. ԵՊՀ
- Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա. թվով 27-րդ մենահամերգը 13-ամյա գործունեության ընթացքում
- Տիգրան Ավինյանն ընդունել է Գերհարդ Շաումբերգերին
- Ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձ կատարողների (տեսանյութ)
- Ադրբեջան-Եվրամիություն համաձայնությունը չի կայանում
- Արդարադատության նախարարն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
- Հայտնի են չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման ծրագիրն իրականացնող կազմակերպությունները
- Մայրենի լեզվի օր հռչակելը, կներեք, անհեթեթություն է, ծիծաղելի, մեզ համար ամեն օր մայրենի լեզվի օր է. Հենրիկ Հովհաննիսյան
- Ոստիկանները հետապնդել ու բռնել են գազաբալոններ գողացած տղամարդկանց
- Էրդողանի կոշտ ատելությունը և թավշյա սպառնալիքը
- Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
- Ինչպես ենք խոսում մեր մայրենի լեզվով՝ եթերից կամ Ազգային ժողովի ամբիոնից. գնահատում են քաղաքացիները. հարցում (տեսանյութ)
- Airbus ընկերության պատվիրակությունը կայցելի Հայաստան
- Բոլթոնի պլանը տապալվո՞ւմ է