Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (Լուսանկարներ)

am ru
Vigen Sargsyane handipel e Los Anjelesi hay hamaynk`i nerkayats`owts`ich`neri het (Lowsankarner)_30547

Այս օրերին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը  աշխատանքային այցով գտնվում  է ԱՄՆ` Լոս Անջելեսում: Այցի շրջանակներում նախարարը այսօր հանդիպումներ է ունեցել սփյուռքի կառույցների և հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում Վ. Սարգսյանը համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել ՀՀ ՊՆ նախագծերը, անելիքնեը, այն ծրագրերը, որոնք ապագայում կյանքի են կոչվելու: Անդրադարձ է եղել նաև Հայկական զինված ուժերի՝ նոր զինտեխնիկայով սպառազինության հարցերին,  ռազմական ուսումնական կենտրոնին՝ նրա գործառույթներին ու նպատակներին:

 

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ