Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Վիգեն Սարգսյանն Արցախում հանդիպել է նորավարտ սպաների հետ

am
Vigen Sargsyann Arts`akhowm handipel e noravart spaneri het_28099

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՊԲ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ բանակի կենտրոնական զորամասերից մեկում հանդիպել է նորավարտ սպաների հետ, տեղեկացնում է ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը:

 

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է զինված ուժերի համակարգում և պաշտպանական ոլորտում տեղի ունեցող և ակնկալվող հայեցակարգային փոփոխություններին, պարզաբանումներ տվել «Ազգ-բանակ», «Դիտակետ» ու «Ես եմ» ծրագրերի, ինչպես նաև հանրային լայն հնչեղություն ստացած «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ բոլոր փոփոխություններն ունեն մեկ վերջնական նպատակ. ամրապնդել մեր պաշտպանունակությունը, կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները և բարձրացնել զինծառայողների իրավական ու սոցիալական պաշտպանվածության մակարդակը:

 

 

Վերջում ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ