Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վիկտոր Ցոյի անձնագիրն ու կորցրած նոթատետրը աճուրդի կհանվեն. ՏԱՍՍ

am
Viktor Ts`oyi andznagirn ow korts`rats not`atetre achowrdi khanven. TASS_90187

 

«Լիթֆոնդ» աճուրդային տանը սեպտեմբերի 26-ին վաճառքի կհանվեն Վիկտոր Ցոյի անձնագիրը, իր ընկերների հեռախոսահամարներով նոթատետրը և իր երկու երգերի տեքստերով ձեռագիրը:

Իրերի տերը պատմել է, որ 1980-ական թվականներին ինքն ապրում էր Ռուբինշտեյն փողոցի վրա գտնվող «Լենինգրադյան»ռոք ակումբի կողքին և ծանոթ էր Ցոյի հետ: Վիկտոր Ցոյը մի անգամ մոռացել էր ձեռագրերն ու նոթատետրը:

Հետագայում պարզվել է, որ իրերն ընկել էին սառնարանի հետևը և գտնվել էին միայն 7 տարի անց, երբ Ցոյն արդեն մահացել էր:

Հայտնի չէ, թե ինչպես էր տղամարդու մոտ հայտնվել Ցոյի անձնագիրը:

Նշվում է, որ Վիկտոր Ցոյի անձնագրի մեկնարկային գինն աճուրդում 2.5 մլն ռուբլի է, նոթատետրինը՝ 500 հազար ռուբլի, երգերի բառերի տեքստերով ձեռագրերինը՝ յուրաքանչյուրը 250 հազարական ռուբլի:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ