Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Վրաստանն ԱՄՆ-ին է արտահանձնել ռուս հաքերի. նրան սպառնում է մինչև 97 տարվա ազատազրկում

am
Vrastann AMN-in e artahandznel rhows hak`eri. nran sparhnowm e minch`ew 97 tarva azatazrkowm_95455

Վրաստանն ուրբաթ ԱՄՆ-ին է արտահանձնել Ռուսաստանի քաղաքացի Անդրեյ Տյուրինին, որին մեղադրում են ֆինանսական հաստատությունների համակարգերը կոտրելու համար։

 

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովստի գործակալությունը, այդ մասին ասվում է ԱՄՆ գաղտնի ծառայության, հետաքննությունների դաշնային բյուրոյի ու դատախազության համատեղ փաստաթղթում։


Նշվում է, որ Տյուրինը «պատասխանատվություն է կրում մասշտաբային հաքերային արշավի համար՝ ներառյալ ԱՄՆ ֆինանսական հաստատությունների հաճախորդների տվյալների՝ պատմության մեջ խոշորագույն գողության համար»։


«2012 թվականից 2015 թ. կեսերը Տյուրինը ներգրավված է եղել զանգվածային հաքերային արշավում, որի թիրախն են եղել ֆինանսական ինստիտուտները, բրոքերային գրասենյակները...»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Հաքերին կարող են ներկայացվել 10 կետով մեղադրանքներ, նրան կարող է սպառնալ մինչև 97 տարվա ազատազրկում։


Նա արդեն տեղափոխվել է Նյու Յորք, այսօր կկանգնի դատարանի առաջ։


Վրաստանի իրավապահները ձերբակալել էին 35-ամյա Տյուրինին ամերիկյան իշխանությունների հարցման համաձայն։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ