Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Վրաստանում զեկույցով հանդես կգա առաջին ռոբոտ կինը

am
Vrastanowm zekowyts`ov handes kga arhajin rhobot kine _75339

Հուլիսի 17-19-ը Վրաստան կժամանի աշխարհի առաջին ռոբոտ կինը՝ Սոֆիան, որը ունի նաև քաղաքացիություն: Նա հաշվետու  ելույթ կունենա Վրաստանում կայանալիք Բաց կառավարման գագաթաժողովում (OGP), որին մասնակցելու են աշխարհի ավելի քան 70 երկրներ:

Գագաթաժողովի կայքում ներկայացված օրակարգի համաձայն՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14: 30-ին, ռոբոտը կներկայացվի հանդիսատեսին հանրային ծառայությունների և նորարարությունների նիստին:

Գագաթաժողովի նիստը կկայանա Թբիլիսիի Մթածմինդա պարկում:

Ռոբոտ Սոֆիան ստեղծվել է Hanson Robotics-ի կողմից 2015 թվականին: 2017 թվականին ռոբոտը ձեռք է բերել Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն: Սա աննախադեպ երևույթ էր, երբ ռոբոտին քաղաքացիություն էր տրվել:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ