Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Վրացական Սվանեթի և Մեստիայի բնակավայրերը հեղեղվել են

am
Vrats`akan  Svanet`i ew Mestiayi bnakavayrere hegheghvel en_75335

Երրորդ օրն է՝ բնական աղետից տուժած Սվանեթի բարձրադիր շրջաններում իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Վիճակը ծանր է նաև Մեստիայի շրջանի Չումբուրի գյուղում: Այն ամենից շատ է տուժել տարերային աղետի հետևանքով:

Վրաստանի փախստականների և վերաբնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին տեղեկացրել է, որ աղետի հետևանքով փլուզվել է 3 տուն, իսկ 21 տուն կանգնած է փլուզման եզրին: Աղետի հետևանքով քանդվել են կամուրջներ, ճանապարհներ: Հաղորդակցությունը գետի երկու կողմերում բնակվող համագյուղացիների միջև կտրված է: Վտանգավոր տարածքներից տարհանվում է բնակչությունն ու գույքը, որ կարելի է դեռևս օգտագործել:

Հորդառատ անձրևներից վարարած Նենսկրա գետի մակարդակը 30 սմ-ով  նվազել է, սակայն կան հատվածներ, որտեղ դեռևս առկա է բնակելի տների հեղեղման վտանգ: Առաջին օգնություն հասած ծանր տեխնիկան աշխատանքներ է իրականացնում ափամերձ տարածքների ամրացման ու գետի հունը փոխելու ուղղությամբ: Կառավարությունը ապահովում է տուժած բնակչությանը սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ