Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

ՅՈՒՆԵՍԿՕ. 264 միլիոն երեխա եւ դեռահաս դպրոց չի հաճախում

am en ru
YOWNESKO. 264 milion erekha ew derhahas dprots` ch`i hachakhowm_27412

ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) զեկույցի համաձայն՝ աշխարհում 264 միլիոն դպրոցահասակ  երեխաներ եւ պատանիներ դպրոց չեն հաճախում: Փաստաթուղթը հրապարակվել է այսօր՝ հոկտեմբերի 24-ին:

2010-2015թթ. ընթացքում  տարրական դպրոցը ավարտել է երեխաների 83% -ը, միջին դպրոցը՝ 69% , իսկ ավագը՝ 45%:

Աշխարհի երկրների 17 տոկոսը միայն մեկ տարվա նախադպրոցական կրթություն ունի երեխաների համար:

Տարրական դպրոցում տղաների եւ աղջիկների համար հավասար հնարավորություններ կան միայն երկրների 66 տոկոսում, միջին դպրոցում `45 տոկոս երկրներում, իսկ ավագում` 25 տոկոս:

 

Միջին հաշվով երկրների կառավարությունները կրթության համար հատկացնում են ՀՆԱ-ի 4,7 տոկոսը, այսպես են հաշվարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Այսպիսով, ըստ կազմակերպության տվյալների, որակյալ կրթության եւ կրթվելու հավասար հնարավորությունների ստեղծման համար ցածր եկամուտով երկրներին տարեկան չի բավարարում 39 միլիարդ դոլար (մոտ 33 միլիարդ եվրո):

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ