Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Յունահայոց Հայրապետական Առաջնորդի Տեղապահ Հայր Խորէն վրդ. Առաքելեան Հանդիպում Ունեցաւ Տոքթ. Հրաչ Գույումճեանի Հետ

am
Yownahayots` Hayrapetakan Arhajnordi Teghapah Hayr Khoren vrd. Arhak`elean Handipowm Ownets`aw Tok`t`. Hrach` Gowyowmcheani Het_40886

Յունահայոց՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հաւատարիմ թեմի, Առաջնորդական տեղապահ, Հայր Խորէն վրդ. Առաքելեան, հանդիպում ունեցաւ՝ Հայաստանակեդրոն՝ Ռամկավար Ազատական կուսակցութեան՝ Գերագոյն Խորհուրդի ընդհանուր քարտուղար, Տոքթ. Հրաչ Գույումճեանի հետ որ առաքելութեամբ Աթէնք ժամանած էր, ի ներկայութեան՝ Աթէնքի Ռ.Ա.Կ-եան վարիչ ներկայացուցիչներու:

Հանդիպման ընթացքին արծարծուեցան գաղութը հետաքրքրող կարեւոր հարցեր, ինչպէս նաեւ մեր յարաբերութիւնները առնչող հարցերու շուրջ եւ յատկապէս Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վեհապետութեան վերաբերեալ հարցերու շուրջ: Հանդիպման աւարտին Հայր Խորէն մեծապէս գնահատեց Ռ.Ա.Կեան Աթէնքի վարչութեան նախաձեռնութիւնը՝ հանդէպ եկեղեցական եւ ազգային հարցերու նկատմամբ եւ երկուստեք վերահաստատեցին՝ իրենց համագործակցութիւնը, ի փառս՝ Յունահայ գաղութին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ