Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Զարմանալի հայը․ այսօր լրանում է Գևորգ Էմինի 100-ամյակը

am en es ru
Zarmanali haye. Geworg Emin _23894

«Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր՝ շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած Հայ գրողներից ամենափայլուններից մեկին՝ Եղիշե Չարենցին։ Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար՝ միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տասը քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ։ Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով, սիրով՝ աշխարհի բոլոր մարդկանց համար։»

Գևորգ Էմին

 

Անվանի բանաստեղծ Գևորգ Էմինը, նույն ինքը՝ Կառլեն Մուրադյանը ծնվել է 1919թ․-ի սեպտեմբերի 30-ին Աշտարակ գյուղում։ Շուտով Մուրադյանների ընտանիքը տեղափոխվում է Երևան,որտեղ և ապագա գրողը հաճախեց միջնակարգ դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո արդեն 1940թ․-ին ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը, որտեղ և հանդիպել է Չարենցին և մտափոխվել մասնագիտության հարցում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Մատենադարանում և Վարդենիսի շրջանում։

1942-1944-թթ․-ին Գևոգգ Էմինը ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին։ 1949-1950 թթ․-ին ուսումը շարունակել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում։

Աշխատանքային գործունեությունը բազմազան է ու բազմոլորտ։ 1951-1954 թթ․-ին աշխատանքի է անցել «Լիտերատուրնայա գազետա» թերթում։ 1954-1956 թթ․-ին ուսումը շարունկել է ԽՍՀՄ գրողների միությանը կից գրական բարձրագույն դասընթացներում։ Ավարտելով դասընթացներն ու անցնելով որոշակի դադարի՝ Էմինը վերադարձավ թերթ 1968թ․-ին և աշխատեց որպես «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր։ 1973 թ․-ից արդեն որպես ավագ գիտաշխատող Գևորգ Էմինն աշխատել է ՀԽՍՀ Արվեստի ինստիտուտում։

Գևորգ Էմինի առաջին ժողովածում կրում է «Նախաշավիղ» անունը, որը հիմնականում շարադրված է կյանքի և սիրո մոտիվներով։ Հաջորդը՝ քաղաքացիական երանգավորում ունեցող «Խաղաղության ծխամորճը» գործն էր, , Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ավարերեն, բուլղարերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լիտվերեն և

այլ լեզուներով։ Հայֆիլմ կինոստուդիան Գևորգ Էմինի սցենարով էկրանավորել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը, որը արժանացել է անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի երևանյան փառատոնի գլխավոր «Պրոմեթևս – 69» և լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին։ Գ.Էմինը հայերեն է թարգմանել այլազգի հեղինակների, որոնցից լավագույնները տեղ են գտել 1984թ․-ին լուս տեսած «Գիրք թարգմանությանց» գրքում։

Արժանացել է մի շարք պարգևների, մասնավորապես 1951թ․-ին պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական, իսկ 1979թ.-ին ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան մրցանակով, 1976թ.-ին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի(դար, հող, սեր) ։

Ականավոր գրող Գևորգ Էմինը մահացել է 1998 թ. հունիսի 11-ին Երևանում և թաղվել Աշտարակի Կարմրավոր եկեղեցու բակում։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ