Ժամանակն է՝ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը. Հենրիխ Մխիթարյան

am en ru
Zhamanakn e, mijazgayin hanrowt`yowne chanach`i mardkowt`yan dem ays hants`agortsowt`yowne. Henrikh Mkhit`aryan _56855

Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարգել է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Իր ֆեյսբուքյան էջում հայազգի ֆուտբոլիստը գրառում է կատարել, որում ի մասնավորի ասվում է.

«Երեկ հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն, իսկ այսօր այն հանդես է գալիս յուրահատուկ միասնականությամբ` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը և զորացնի ժամանակակից հասարակության պարտավորությունը` կանխելու նման վայրագությունների կրկնությունը: Մեր շնորհակալությունն ենք հայտնում տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը»:

Հիշեցնենք, որ այսօր 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կազմակերպված զանգվածային կոտորածների 103-րդ տարելիցն է:  Մեծ Եղեռնին զոհ գնաց 1.5 միլիոն անմեղ հայորդի, որոնց հիշատակին այսօր հանգանքի տուրք է մատուցում ոչ միայն հայ ժողովուրդը, այլև օտարազգիները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ