Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից. այսօր Կոմիտասի 150-ամյակն է

am en es ru
Zhoghovowrdn e amenamets steghtsagortsoghe, gnats`ek` ew sovorets`ek` nranits`. aysor Komitasi tsnndyan orn e_102781

Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, լիաթոք շնչում եմ Հայաստանի օդը։ Նրա լեռների, ձորերի, հովիտների գեղեցկությունը անդիմադրելիորեն կլանում է ինձ։

Երբ լսում եմ Կոմիտաս, ծարաված ճամփորդի պես աղբյուր եմ տեսնում՝ նման այն հազարավոր աղբյուրների, որ սփռված են իմ հին, սքանչելի երկրի վրա: Ես պապակ շուրթերով խմում եմ ու չեմ հագենում այդ մաքուր, զուլալ ակունքից: Ինչքա՜ն անաղարտություն, մաքրություն, անմեղություն ու պոեզիա կա նրա մեջ:

Արամ Խաչատրյան

 

Հայ ժողովրդի հանճարներից մեկը՝ Սողոմոն Սողոմոնյանը, ծնվել է 1869թ-ի սեպտեմբերի 26-ին Օսմանյան կայսրության Քյոթահիա կամ Կուտինա կոչվող քաղաքում։ 1870թ-ին մահանում է մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, որից հետո Կոմիտասն ընդունվում է տեղի չորսդասյա դպրոցը, այն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկում է Բրուսա՝ ուսումը շարունակելու: Սակայն վախճանվել էր նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, իսկ մանկահասակ Սողոմոնը մնում է հորական տատի, ապա հորաքրոջ խնամակալության տակ։

 

1881 թ-ին Կուտինայի վանահայր Դերձակյանը պատրաստվում էր մեկնել Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ գեղեցիկ ձայնով որբ տղա պետք է տաներ, որեսզի վերջինս ուսաներ Էջմիածնի հոգևոր ճեմարանում։ Այդ շրջանում Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, Սողոմոնը խոսում էր թուրքերեն և Գևորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։

 

 

Արդեն 1890 թ-ին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ 1893-ին նա ավարտում է ճեմարանը, ստանում աբեղայի աստիճան և այսպիսով անվանադրվում Կոմիտաս՝ 7-րդ դարի բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով։

Ճեմարանում Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում է ժողովրդական երգեր, զբաղվում ուսումնասիրություններով։

 

1895 թ-ին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգևոր աստիճանով: Ապա մեկնում է Թիֆլիս, որտեղ սովորում է երաժշտական ուսումնարանում։ Սակայն հանդիպելով Մակար Եկմալյանին՝ մտափոխվում է և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Բեռլինի հետ, որտեղ և՛ սովորում էր, և՛ ստանում թոշակ Ալեքսանդր Մանթաշյանից։ Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան, որին զուգահեռ լսում է նաև Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսությունները: Տեղում նրա տաղանդն աննկատ չի մնում և միջազգային երաժշտական ընկերության հրավերով նա դասախոսություն է կարդում՝ նվիրված հայ եկեղեցական և աշխարհիկ երաժշտությանը։

1899 թ.-ի սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման մեթոդները ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը:

 

 

Այնուհետև սկսվում է բանահավաքության շրջանը։ Կոմիտասը շրջում է Հայաստանի տարբեր վայրերով ու գրի առնում հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտահետազոտական աշխատանքով, աշխատում հայկական խազերի վերծանման վրա: Նրա հետազոտական գործունեությունը եկեղեցու ներսում բուռն կոնֆլիկտի պատճառ է դառնում, որից հետո նա դիմում է կաթողիկոսին՝ իրեն ազատ արձակելու խնդրանով, սակայն ապարդյուն։

1910 թ-ին Կոմիտասը տեղափոխվում է Կ.Պոլիս, որտեղ կազմակերպեց 300 հոգանոց խառը երգչախումբ՝ «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց բնակչության լայն շրջաններում: Նրա բանահավաքության ադյունքում հավաքվեց ավելի քան 3000 երգ։ Շատ հոգևոր մեղեդիներ, որոնք պահպանվել էին բանավոր, վերաձայնագրվել են հենց իր կողմից։ Նրա կողմից երաժշտական ֆոլկլորի մի շարք հնագույն ու բարձրարվեստ նմուշների շարքում են հեթանոսական հավատալիքներին առնչվող հորովելների իմպրովիզացիոն եղանակները, «Սասունցի Դավիթ» և «Մոկաց Միրզա» հնագույն վիպական ասերգերը, միջնադարյան անտունիները և հոգևոր տաղերի ժողովրդական տարբերակները։ Գեղջկական երգերի թիվը ասել է 4000-ի, սակայն վերագտնվել է միայն 1200-ը։

Կոմիտասը իր կյանքի մեծ հատվածն անց է կացրել ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար։ Այս շրջանում էլ Կոմիտասի արվեստը հիացրել էր հռչակավոր երաժիշտներ Վենսան դ'Էնդիին, Գաբրիել Ֆորեին, Քամիլ Սեն-Սանսին։ 1906 թվականին հերթական համերգից հետո ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հուզված բացականչել էր. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ»:

 

Կոմիտասը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել հոգևոր երաժշտության մշակմանն ու պրոպագանդային։ Նրա գլուխգործոցներից է «Պատարագը»՝ հատուկ արական երգչախմբի համար։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր պանթուրքիստական ծրագիրը։ 1915 թ-ի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ միասին ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Բռնաճնշումներով ուղեկցվող բանտարկությունից հետո Կոմիտասն աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անմարդկային բնաջնջմանը։Որոշ անձինք միջնորդեցին ու նա վերադարձավ Կ Պոլիս, սակայն այդուհետ նրա հոգեկան աշխարհն ամբողջովին խախտվեց Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ