Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ժպիտի, թմբուկ նվագելու, գրկվել-պաչվելու էֆեկտները երկար ժամանակ չեն կարող ազդել

am
Zhpiti, t`mbowk nvagelow, grkvel-pach`velow efektnere erkar zhamanak ch`en karogh azdel_5906

«Գելափ ինթերնեյշնլ»-ի վերջին սոցհարցման արդյունքների Համաձայն, հասարակության 81 տոկոսը դրական է գնահատել վարչապետ ԿարենԿարապետյանի գործունեությունը: Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը վերապահումով է մոտենում  այս հարցումներին: «Ես շատ տարակուսում եմ: Ես չունեմ հետազոտություն ու չեմ էլ կարծում, որ խոսքերով կարելի է նման վարկանիշ ունենալ:Խոսքը՝ խոսք, գործը՝ գործ: Կես տարի է արդեն վարչապետ ու կառավարություն է, բայց որևէ դրական տեղաշարժ տնտեսության մեջ չի երևում»,- մեզ հետ զրույցում ասաց նա`հավելելով, որ չի բացառում, որ վարչապետն իրականում նման վարկանիշ կարող է ունենալ. «Գուցե հետազոտողըհարցրել է արդյո՞ք հավանում եք իր կոստյումը: Դե, մարդկանց 81 տոկոսն էլ ասել է` այո, ինքն էլ որոշել է, որ 81 տոկոս վարկանիշ ունի: Ուրիշմեթոդաբանությամբ հետազոտելու դեպքում ուրիշ արդյունքներ կարող են ստացվել»:

 

Ըստ այդ հարցումների, իշխող ՀՀԿ-ն ունի 20-22 տոկոս  վստահություն: Մեր հարցին՝  վարչապետը կկարողանա՞ իր հանդեպ վստահությունըփոխանցել նաև ՀՀԿ-ին, Լևոն Բարսեղյանը պատասխանեց. «Ես տպավորություն ունեմ, որ Կարեն Կարապետյանին Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին դեմ են տալիս այնպես, ինչպես բժիշկը մորֆի է գրում քաղցկեղով հիվանդին: Փորձում է դրանով ինչ-որ կերպմեղմել, երկարացնել կյանքն ու թեթևացնել տանջանքները: Կարեն Կարապետյանը շատ կարճաժամկետ ազդեցության գործիք է, որն օգտագործումէ ՀՀԿ-ն գուցեև ժամանակին ճշգրիտ հաշվարկված, ճշգրիտ ժամանակային թիրախով: Երևի, մեկ-երկու ամիս ևս և արդեն Կարեն Կարապետյանիգալը և իմաստը կանցնի, կկորի այդ ազդեցությունը: Խոսքի, խոստումների, ժպիտի, թմբուկ նվագելու, գրկվել-պաչվելու էֆեկտները երկարժամանակ չեն կարող ազդել: Ուղղակի դրանք հաշվարկված են ժամանակին: Հաշվարկված են 6-8 ամսվա ազդեցության հաշվով, այնպես որ պիկըհամընկնի այս ընտրությունների հետ և մարդիկ այդ ցավազրկողը մի թեթև կուլ տան: Բայց եթե խոսենք իրական դաշտում, ապա ընդհանրապես ոչմի առաջընթաց տեղի չի ունենում այս կառավարության ու այս վարչապետի օրոք»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ