Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Զինծառայողների շրջանում ինքնասպանության հասցնելու կանխարգելման մեթոդագործնական պարապմունքեր և կոնֆերանս Ծաղկաձորում

am
Zintsarhayoghneri shrjanowm ink`naspanowt`yan hasts`nelow kankhargelman met`odagortsnakan parapmownk`er ew konferans Tsaghkadzorowm_96487

Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանը» սեպտեմբերի 9-ից 10-ը  տեղի է ունեցել   «Ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև կանխարգելման ուղիները» թեմայով կոնֆերանս: Այս մասին   տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

«Մեթոդագործնական պարապմունքները և կոնֆերանսը կազմակերպել էր ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչությունը և «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը, որին մասնակցում էին զորամիավորումների, զորամասերի հրամանատարների` ԱՀՏԱ  գծով տեղակալներ, սպա-հոգեբաններ, զինվորական հոսպիտալների բժիշկ-մասնագետներ, ՀՀ զինվորական դատախազության, քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, հոգեբանական օգնության կենտրոնների, հասարակական կազմակերպությունների հոգեբույժ-հոգեբան մասնագետներ և դատաբժիշկ-հոգեբաններ:

 

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները ներկայացրել են զինծառայողների շրջանում ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները և կանխարգելման ուղղությամբ  կատարվող աշխատանքները: Ներկաները կարևորել են նմանատիպ հանդիպումները, որոնք նպաստում են զինված ուժերում  ինքնասպանությունների և ինքնախեղումների կանխարգելմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ