Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Զինյալները ականակոծել են Դամասկոսի և Արևելյան Գուտայի միջև մարդասիրական միջանցքը

am ru
Zinyalnere akanakotsel en Damaskosi ew Arewelyan Gowtayi mijew mardasirakan mijants`k`e_45554

Դամասկոսի եւ Արեւելյան Գուտայի միջեւ եղած  միակ մարդասիրական միջանցքը, որը գտնվում է փախստականների Վաֆիդին ճամբարի տարածքում, կրակի օրը ականանետներից հարձակումների է ենթարկվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Զինյալները կրակահերթի են ենթարկել հումանիտար միջանցքը, այդ թվում նաեւ սիրիական բանակի դիրքերից մեկը:

«Ուրբաթ օրը նրանք 36 ական են նետել մարդասիրական միջանցքի ուղղությամբ, շաբաթ օրը գրեթե 20, իսկ կիրակի օրը գնդակոծել են  ականանետներից», - ՌԻԱ Նովոստիին է ասել սիրիացի սպաներից մեկը:

Ըստ աղբյուրի տվյալների՝ զինյալները պատրաստ են աջակցել բոլոր խաղաղ բնակիչներին, որոնք ձգտում են դուրս գալ գրավյալ տարածքներից:

«Բայց զինյալները նրանց դուրս չեն թողնում, չեն կարող անցնել նաեւ հումանիտար օգնության շարասյուները», - ասել է սպան:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ